Իրանը տեղական արտադրության 7 ԱԹՍ է ներկայացրել

Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացված Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է սեփական արտադրության յոթ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

ԱԹՍ-ները նոր չեն, դրանցից յուրաքանչյուրը հանրությանն է ներկայացվել նաև նախորդ տարիների ընթացքում: Ստորև ներկայացնում ենք  ԱԹՍ-ների բնութագրերը.

Իրանական արտադրության «Մոհաջեր-2» անօդաչու թռչող սարքը

Իրանական արտադրության «Մոհաջեր-2» անօդաչու թռչող սարքը

«Մոհաջեր-2» ԱԹՍ-ն մարտական է, կարող է կրել հրթիռներ, թռիչքի տևողությունը 6 ժամ է, առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 3400 մ, զանգվածը՝ 85 կգ:

Իրանական արտադրության «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքը

Իրանական արտադրության «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքը

«Մոհաջեր-4» ԱԹՍ-ն նույնպես կարող է կրել հրթիռներ, սարքի այս տարբերակի թռիչքի տևողությունը  5-7 ժամ է, առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը` 4500 մ, զանգվածը՝ 175 կգ:

Իրանական արտադրության«Աբաբիլ-2» անօդաչու թռչող սարքը

Իրանական արտադրության «Աբաբիլ-2» անօդաչու թռչող սարքը

«Աբաբիլ-2» ԱԹՍ-ի  թռիչքի տևողությունը  մինչև 8 ժամ է, առավելագույն արագությունը 160 կմ/ժ, թռիչքի առաստաղը` 3000 մ:

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

«Աբաբիլ-3» ԱԹՍ-ի  թռիչքի տևողությունը  մինչև 8 ժամ է, առավելագույն արագությունը` 250 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 4500 մ:

Իրանական արտադրության«Յասիր» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության«Յասիր» ԱԹՍ-ն

«Յասիր» ԱԹՍ-ի  թռիչքի տևողությունը  7-8 ժամ է, առավելագույն արագությունը` 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը`3500-4500 մ:

Իրանական արտադրության «Քյարար» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Քյարար» ԱԹՍ-ն

«Քյարար» ԱԹՍ-ն հարվածային է, կարող է կրել հրթիռներ, թռիչքի տևողությունը  7-8 ժամ է, առավելագույն արագությունը`900 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ մինչև 12 կմ:

Իրանական արտադրության «Համասեհ» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Համասեհ» ԱԹՍ-ն

«Համասեհ» ԱԹՍ-ի  թռիչքի տևողությունը 24 ժամ է, թռիչքի առաստաղը`8500 մ, օգտակար բեռնատարողությունը՝ մինչև 60 կգ: Անօդաչուի արդիականցված տարբերակը կարող է կրել հրթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *