Ադրբեջանում մշակույթի, կրթության, սոցապ ծախսերի հաշվին ավելացնում են ռազմական ծախսերը

Ադրբեջանի նախագահը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 2017 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որով մշակույթի, կրթության, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտների հաշվին նախատեսվում է ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը:

Razm.info-ն պարզել է, թե հատկապես որ ոլորտների հաշվին և ինչ չափով է նախատեսվում ավելացնել այդ հատկացումները:

Սեպտեմբերի հրապարակված նախնական տարբերակի համեմատությամբ Ադրբեջանի բյուջեի ընդհանուր գումարը չի փոխվել, ծախսերը և եկամուտները նույն չափով են, ինչ որ ֆինանսների նախարարության՝ սեպտեմբերին հրապարակած տարբերակում:

Արդեն նոյեմբերին խորհրդարան բերված տարբերակում մասնավորապես կրճատվել են պետական պարտքի սպասարկման (127 մլն մանաթ), կրթության (126 մլն մանաթ), սոցիալական պաշտպանության (64 մլն մանաթ), մշակույթի (230 մլն մանաթ), գյուղատնտեսության (305 մլն մանաթ), էկոնոմիկայի (102 մլն մանաթ) և այլ ոլորտների ծախսերը:

Հետաքրքիր է, որ 2016-ի սեպտեմբերին ներկայացված տարբերակի համեմատ կտրուկ աճել են «այլ դասերին չպատկանող» ծախսերը՝ շուրջ 1 մլրդ 250 մլն մանաթով (730 մլն ԱՄՆ դոլարով), իսկ պաշտպանական ուժերին և ազգային անվտանգությանը հատկացվող գումարները նվազել են:

Ոլորտը 2016
(Ընդունված)
2017 (սպտ
նախագիծ)
2017 (նոյ նախագիծ)
8.2. Պաշտպանություն 2 228 834 1 615 359 2 642 097
8.2.1. Պաշտպանության ուժեր 2 114 496 1 486 905 1 269 905
8.2.2. Ազգային անվտանգություն 108 894 122 700 111 929
8.2.3. Ուսումնասիրություններ 2 422 2 642 2 642
8.2.4. Այլ 3 021 3 112 1 257 616

Խորհրդարան ներկայացված տարբերակով պաշտպանական ոլորտին հատկացումները նախատեսվում են 2 մլրդ 642 մլն մանաթի չափով (շուրջ 1 մլրդ 540 մլն ԱՄՆ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով), ինչը  շուրջ 410 մլն մանաթով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից (2,23 մլրդ մանաթ կամ 1,43 մլրդ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով):

Մինչ այս Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 29-ին հրապարակել է 2017 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում էր կրճատել շուրջ 27,5 տոկոսով:

Ռազմական բյուջեի կտրուկ նվազումը բավականին դժգոհություններ առաջ բերեց, բացի այդ, հակասում էր նաև «բանակն անընդհատ վերազինելու և արդիականացնելու» վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին:

One response to “Ադրբեջանում մշակույթի, կրթության, սոցապ ծախսերի հաշվին ավելացնում են ռազմական ծախսերը

  1. Pingback: 2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *