«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչների օդաչուները սկսել են ձմեռային թռիչքները

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները վերսկսել են թռիչքների իրականացնումը տեխնիկայի ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքներն ավարտելուց հետո։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ (արխիվ)

Սկզբնական պարապմունքների ժամանակ օդաչուները ցերեկային ժամերին կիրականացնեն պիլոտաժի նախնական էլեմենտներ, եղանակի ուսումնասիրման թռիչքներ, կմշակեն վայրէջքները և այլն:

Ձմեռային շրջանում օդաչուները կմշակեն բարձրագույն պիլոտաժի ծրագրեր, զույգերով և խմբերով թռիչքների ժամանակ էսկադրիլիայի համաձայնեցման միջոցառումներ:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

2 responses to “«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչների օդաչուները սկսել են ձմեռային թռիչքները

  1. Pingback: «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ուղղաթիռների օդաչուները վերսկսել են ձմեռային թռիչքները | Ռազմ.info

  2. Pingback: «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները օդային մարտի հնարքներ են մշակում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *