Սիրիայի օդուժը ռմբակոծել է Հոմսի ռազմաբազաներից մեկը պաշարած ապստամբներին

Ըստ «Ռոյթերս» գործակալության` այսօր սիրիական օդուժն առնվազն 5 անգամ ռմբակոծել է Հոմսի մոտակայքում տեղակայված ռազմաբազաներից մեկը պաշարած ապստամբներին:

Ապստամբները հայտարարել են, որ ալ-Մուբարկիյեհ գյուղի մոտ տեղակայված ռազմաբազայի ռմբակոծման հետևանքով 2 զինյալ մահացել է և 10 վիրավորվել: Սիրիայի բանակի կորուստները անհայտ են: «Ռոյթերսը» տեղեկացնում է, որ պաշարված ռազմաբազան հիմնականում զբաղվում է տանկերի սպասարկումով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *