Անկարայում անցկացվելու է Թուրքիա–Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հերթական նիստը

Դեկտեմբերի 12–14-ը Անկարայում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը: Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է ադրբեջանական Azeri Defence թեմատիկ կայքը: 

2015-ին Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը անցկացվել է Բաքվում:

2015-ին Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը անցկացվել է Բաքվում:

Համաձայն աղբյուրի՝  բացի Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներից, նիստին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և այլ ռազմական կառույցների ներկայացուցիչներ: Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարելու է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քարիմ Վալիևը:

Նիստի ընթացքում քննարկվելու են 2017 թվականին երկու երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների, հանդիպումների կազմակերպմանը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտի, մասնավորապես 2016-ի հուլիսից հետո ադրբեջանցի կուրսանտներին Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոցներ ուղարկելուն առնչվող հարցեր:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստերը անցկացվում են 2007–ից, տարեկան 1 անգամ։ Վերջին հանդիպումը անցկացվել է 2015–ի դեկտեմբերի 14–15–ին Բաքվում։

One response to “Անկարայում անցկացվելու է Թուրքիա–Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հերթական նիստը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *