Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ և տանկ կներկայացնի

Նոյեմբերի 16-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում ցուցադրելու է տեղական արտադրության «Սաբա» ուղղաթիռը և «Քարար» տանկը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել:

Այնուհետև  Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն  օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարար» տանկը:

Ըստ իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալության` «Քարար» տանկերը ստեղծվել են Տ-72 տանկերի հիման վրա:

Հիշեցնենք նաև, որ այժմ Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10մլրդ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ:

Նշենք նաև, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիան համալրվեց վերանորոգված Bell 214 և Bell 206 ուղղաթիռներով:

 

One response to “Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ և տանկ կներկայացնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *