ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նշել է 23-րդ տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարեդարձի հանդիսավոր արարողությունը

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարեդարձի հանդիսավոր արարողությունը

Հանդիսության ընթացքում վարժարանի առաջին կուրսի 57 պատանիներ երդվել են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ, վարժարանում ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի պաշտպանության:

Հանդիսավոր արարողության ավարտին վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ խրախուսվել են պաշտպանության նախարարի և վարժարանի պետի հրամաններով: Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվել է վարժարանի լավագույն կուրսանտին:

Շնորհավորելով վարժարանի առաջին կուրսի սաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դերն ու ստանձնած առաքելությունը:

Պաշտպանության նախարարը վարժարանի լավագույն կուրսանտին է հանձնում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը

Պաշտպանության նախարարը վարժարանի լավագույն կուրսանտին է հանձնում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

13089

One response to “ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նշել է 23-րդ տարեդարձը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *