Թշնամին Արցախի հայկական դիրքերին կրակում է ականանետով

Այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *