Թուրքիայում ներկայացվել է տեղական արտադրության ևս մեկ հարվածային ԱԹՍ

Նոյեմբերի 9-12-ին Թուրքիայում անցկացվող High Tech Port-2016 ռազմական ցուցահանդեսի ընթացքում թուրքական «Վեստել» ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է «Քարայել» անօդաչու թռչող սարքի հարվածային տարբերակը:

ԱԹՍ-ն սպառազինված է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «ՄԱՄ-Լ» հրթիռով:

MAM-L հրթիռները համալրված են լազերային ուղղորդման համակարգով և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Հրթիռները զանգվածը 22,5 կգ է, այդ թվում մարտագլխիկը՝ 10 կգ:

«Քարայել» հարվածային ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը.
Զանգվածը՝ 550 կգ
Օգտակար բեռնատարողությունը՝ ~70 կգ
Թռիչքի առավելագույն արագությունը՝ ~148 կմ/ժ
Թռիչքի առաստաղը՝ 6858 մ
Թռիչքի տևողությունը՝ ~20 ժամ

Նշենք, որ «Քարայելի» հարավածային տարբերակը թուրքական ընկերությունը փորձարկել էր դեռևս ընթացիկ տարվա ապրիլին՝ Թուրքիայում անցկացված «Էֆես-2016» զորավարժության ընթացքում:

Ավելացնենք, որ հարվածային ԱԹՍ արդեն ստեղծել, ինչպես նաև Թուրքայի ԶՈւ սպառազինությանն է հանձնել թուրքական «Բայրաքթար» ընկերությունը:

Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 17-ի փորձարկումների ընթացքում 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ և խոցել է 8 կմ հեռավորության վրա` գետնին տեղակայված 2×2 մ մակերեսով թիրախը:

Բացի այդ, Թուրքիան նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել թուրքական TÜBİTAK SAGE ինստիտուտի նախագծած «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռների փորձարկումները և դրանցով սպառազինել թուրքական «Անքա» ԱԹՍ-ները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *