Գերմանական ստորաբաժանումը ևս մեկ տարի կմնա Թուրքիայի ավիաբազայում

Նոյեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Խոհրդարանում այս որոշման համար կողմ է քվեարկել 449 պատգամավոր, իսկ 139 ընդդիմադիր պատգամավորներ դեմ են քվեարկել: Գերմանական կողմը նշում է, որ մանդատի երկարաձգումը ԻՊ դեմ պայքարի առաքելության համար է արվում և այդ որոշումը չի նշանակում աջակցություն Թուրքիային: Նշենք, որ կառավարությունը մանդատի երկարաձգման և ընդլայնման մասին որոշումն ընդունել է հոկտեմբերի 12-ին:

Նշենք, որ, համաձայն մանդատի, ԻՊ դեմ պայքարելու համար ընդգրկված են Գերմանիայի ԶՈւ 1200 զինվորական, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտա-լիցքավորող ինքնաթիռ, որոնք տեղակայված են Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում: Բացի այդ, ԻՊ դեմ պայքարում մասնակցում է նաև Գերմանիան ԶՈւ մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար:

Մանդատի ընդլայնմամբ նախատեսվում է ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) անձնակազմը համալրել Գերմայիայի ԶՈւ նոր զինծառայողներով:

Քվեարկությունից հետո Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության արտաքին հարցերով խոսնակը հայտարարել է, որ մանդատի երկրաձգումը Թուրքիայի կամ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար չի արվել: «Քրիստոնեադեմկորտական կուսակցության» պատգամավորներից մեկն էլ հայտարարել է, որ Գերմանիայի զինծառայողները «Ինջիրլիք» ռազմաբազայում են, ոչ թե Թուրքիայի, այլ՝ ԻՊ դեմ պայքարի համար:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ Սիրիայում հետախուզական թռիչքներ իրականացնելով, Գերմանիայի ԶՈւ-ն իրականում դառնում է «խաղալիք» Էրդողանի ձեռքում:

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսին Գերմանիայի զինված ուժերում քննարկվում էր Թուրքիայի զորքերի և զինտեխնիկայի դուրս բերման հարցը, ինչի պատճառն այն, որ նույն տարվա հուլիսին Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ: 2016-ի մարտի 11-ից ՆԱՏՕ-ն սկսել է Թուրքիային  փոխանցել է այդ համակարգով սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ, որոնք տեղակայել են Թուրքիայի Քոնիա քաղաքի մոտ գտնվող ավիաբազայում:

AEWAC համակարգերը նախատեսված են օդային մարտերի կառավարման, քաղաքացիական օդուժի շարժի կառավարման, հետախուզություն կատարելու համար։ Վերջիններիս գործողության շառավիղը շուրջ 400 կմ է: Համակարգերը կարող են տեղադրվել տարբեր ինքնաթիռների, ինչպես նաև ուղղաթիռների վրա:

One response to “Գերմանական ստորաբաժանումը ևս մեկ տարի կմնա Թուրքիայի ավիաբազայում

  1. Pingback: Գերմանիան հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր հետախուզական ինքնաթիռներից ստացած տեղեկությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *