[Լրացված] Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը (աղյուսակ)

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

ՀՀ ԶՈւ զինծառայողներ

[Լրացված] Դեկտեմբերի 30-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը։

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

«2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ», — նշվում է նախագծին կից կառավարության հիմնավորման մեջ:

Հատուցման գումարների վճարումն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից.

  • Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
  • Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
  • Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
  • Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
  • Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում են նաև զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին տրվող գումարների չափերը:

Մահ և 1-ին կարգի հաշմանդամություն
  Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 10 միլիոն դրամ 300 հազար դրամ 72 միլիոն դրամ 82 միլիոն դրամ
Ենթասպա, շարքային (պայմանագրային) 10 միլիոն դրամ 250 հազար դրամ 60 միլիոն դրամ 70 միլիոն դրամ
Շարքային (պարտադիր զինծառայող) 10 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 58 միլիոն դրամ
2-րդ կարգի հաշմանդամություն
  Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 5 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 53 միլիոն դրամ
Ենթասպա, շարքային (պայմանագրային) 5 միլիոն դրամ 150 հազար դրամ 36 միլիոն դրամ 41 միլիոն դրամ
Շարքային (պարտադիր զինծառայող) 5 միլիոն դրամ 100 հազար դրամ 24 միլիոն դրամ 29 միլիոն դրամ
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:

Կառավարության որոշումը մեկնաբանելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին նշել է. «Հիշում եք՝ ապրիլյան դեպքերի հետ կապված կար որոշակի ոչ համակարգված աշխատանք, մասնավորապես՝ զոհվածների կամ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների երաշխիքների տրամադրման հետ կապված։ Այս համակարգի ներքո ամբողջությամբ այն բոլոր խնդիրներին, որոնք մենք ժամանակին առնչվեցինք և քննարկումներ ունեցանք, ըստ էության, համակարգային լուծում է տրվում, և կարծում եմ՝ այս առումով հասարակության կողմից ընդունելի մոտեցում է լինելու»: Փոխանցում է հայաստանյան «Հետք online» լրատվակայքը:

Մինչ այս զինծառայողներին և նրանց ընտանիքներին ապահովագրական վճարների տրամադրման, հիմնադրամի ստեղծման ծրագրի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումից:

Վիգեն Սարգսյանը նշել էր, որ այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:

5 responses to “[Լրացված] Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը (աղյուսակ)

  1. Pingback: Վիգեն Սարգսյանը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում | Ռազմ.info

  2. Pingback: Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի 1000 դրամ վճարները կլինեն պարտադիր՝ բացառություններով | Ռազմ.info

  3. Pingback: Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի առաջին վճարները նախատեսվում են խորհրդի ձևավորվելուց հետո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *