ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ

Նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է  անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ կայքում:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և  Իրժի Աբերլեն (Չեխիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկման առաքելությանը Արցախի կողմից ուղեկցել են ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ շփման գծում ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է հոկտեմբերի 20-ին Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ Դիտարկումն ացնել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *