Նախատեսվում է կրճատել Վրաստանի ԶՈւ բրիգադների քանակը. Վրաստանի ՊՆ

Նոյեմբերի 7-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ամփոփելով 100 օրվա պաշտոնավարման արդյունքները, ներկայացրել է Վրաստանի ԶՈւ զարգացման ռազմավարական պլանները: Այդ թվում նա հայտնել է, որ Վրաստանի ԶՈւ բրիգադների քանակը կրճատվելու է:

Այս մասին հայտնել է վրաստանյան «Interpressnews» լրատվակայքը:

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Ելույթի ընթացքում Իզորիան մեծապես ուշադրություն է դարձրել օպտիմալացմանը, նախատեսվում են փոփոխություններ ԶՈւ գլխավոր շտաբում, ցամաքային զորքերի, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարություններում: Նախատեսվում է նաև փոփոխություններ զինվորական կոչումների կատեգորիաներում:

«Մենք արդեն գլխավոր շտաբի հետ մշակել ենք նախագիծ, որի համաձայն՝ մի քանի վարչություններում որոշակի կրճատումներ են լինելու: Այժմ մենք ունենք 5 բրիգադ [հետևակային և մեխանիզացված – Razm.info], նախատեսում ենք թողնել 4-ը»,-հայտարարել է Իզորիան:

Համաձայն Իզորիայի՝ նախատեսվում է նաև փոփոխել բրիգադների տեղակայման վայրերը, քանի որ «նրանց տեղակայումը քաղաքում թույլ չի տալիս նրանց լինել մանևրող բրիգադներ»: Լինելու են նաև կրճատումներ գնդապետների թվում, որը իրականացվելու է «ստանդարտիզացման և փոխհատուցման» հիման վրա:

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ զամաքային զորքերում կա 4 հետևակային, 1 մեխանիզացված և 2 հրետանային բրիգադներ: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը հետևակային բրիգադներից մեկի կրճատման մասին է:

One response to “Նախատեսվում է կրճատել Վրաստանի ԶՈւ բրիգադների քանակը. Վրաստանի ՊՆ

  1. Pingback: Վրաստանի ՊՆ, ԶՈւ համակարգում զանգվածային կրճատումներ են սպասվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *