Թուրքիան շարունակում է Իրաքի սահմանին ստորաբաժանումներ և տեխնիկա կուտակել

Նոյեմբերի 6-ին գրեթե նշանակման վայր՝ Թուրքիայի և Իրաքի սահմանային շրջան է հասել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից 30 բեռնատարներով ուղարկված զինամթերքը և պարենը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինամթերքի առաքմանը զուգահեռ շարունակվում է զրահատեխնիկայի, ինչպես նաև զինանձնակազմի փոխադրումը Իրաքի հետ սահմանային Շրնաք նահանգի Սիլոփի գավառ: Այստեղ ստորաբաժանումները և զինտեխնիկան տեղակայվում են հատուկ այդ նպատակով հատկացված զորամասերում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայի մայարաքաղաքի մոտ տեղակայված զրահատանկային ստորաբաժանումներից Իրաքի հետ սահման ուղարկված 15 տանկ, 1 քարշակ և մեկ վերամբարձ կռունկ արդեն տեղակայվել էր Իրաքի հետ սահմանային:

Իրաքի սահմանին թուրքական զորքերի կուտակումը, ինչպես նաև Իրաքում հնարավոր գործողություններ սկսելու հայտարարությունները բավականին սրել են հարաբերությւոնները Իրաքի ղեկավարության, ինչպես նաև Իրանի հետ, որը Իրաքի շիաների միջոցով իր ազդեցությունն է տարածում: Ի տարբերություն դրա, Թուրքիան փորձում է մեծացնել Իրաքում իրեն հավատարիմ սուննիների ազդեցությունը: Թեմայի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Թուրքիայի կենտրոնից Իրաքի հետ սահման ուղարկվող, զինամթերքով բեռնված մեքենաներ

Թուրքիայի կենտրոնից Իրաքի հետ սահման ուղարկվող, զինամթերքով բեռնված մեքենաներ

Թուրքիայի կենտրոնից Իրաքի սահման ուղարկվող ստորաբաժանումներից մեկի զինծառայողները

Թուրքիայի կենտրոնից Իրաքի սահման ուղարկվող ստորաբաժանումներից մեկի զինծառայողները

One response to “Թուրքիան շարունակում է Իրաքի սահմանին ստորաբաժանումներ և տեխնիկա կուտակել

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ տանկերի հերթական խումբը տեղակայվել է Իրաքի հետ սահմանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *