Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Նոյեմբերի 4-ին Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում

Համաձայն աղբյուրի՝ ԻՊ զինյալները նռանականետերից ու ականանետերից կրակել են և ձեռք նռնակներ են նետել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունների մասնակից Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների վրա:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Գազիանթեփ և Քիլիս նահանգների հիվանդանոցներ:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին, ԻՊ գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են: Իսկ սեպտեմբերի 20-ին թուրք-սիրիական սահմանից 7 կմ հեռավորության վրա ընկած տարածքում, ականազերծման աշխատանքների ընթացքում մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 2-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *