Սիրիայի զինուժը հայտարարել է Հալեպում նոր հրադադարի մասին

Նոյեմբերի 3-ին Սիրիայի կառավարական զինուժի հրամանատարությունը հայտարարել է նոյեմբերի 4-ին Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու և ևս մեկ անգամ հումանիտար միջանցք բացելու մասին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «Սանա» գործակալությունը:

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումների՝ Հալեպի արևմտյան մասի շրջափակումը ճեղքելու անհույս փորձերից հետո, կառավարական ուժերը որոշել են խաղաղ բնակիչների հեռանալու համար ևս մեկ հումանիտար միջանցք բացել:

Հիշեցնենք, որ Հալեպում նախորդ 2 հումանիտար հրադադարները հաստատվել էն  հոկտեմբերի 20-22-ին և նոյեմբերի 2-ին: Հալեպից խաղաղ բնակիչների և զինյալների տարհանման համար գործարկվել են հատուկ միջանցքներ. վեցը՝ խաղաղ բնակչության, ևս երկուսը՝ քաղաքի արևելյան մասում՝ զինյալների համար։

Սակայն, առաջին հրադադարի ընթացքում ահաբեկիչները գնդակոծել են խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված միջանցքները, պարբերաբար խոչընդոտել են մարդասիրական աշխատանքները: Գնդակոծության հետևանքով վիրավորվել են  նաև միջանցքները հսկող  ռուսաստանցի զինծառայողներ:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 23-ից Սիրիայի կառավարական բանակը վերսկսել էր Հալեպի հարավում ռազմական գործողությունները և կարողացել էր գրավել մի քանի կարևոր նշանակության բարձրություններ և օբյեկտներ:

One response to “Սիրիայի զինուժը հայտարարել է Հալեպում նոր հրադադարի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *