2017-ին ՀՀ-ում ՌԴ ԶՈւ օդանավերի սպասարկման համար հատկացվելու է 100 մլն դրամ

2017 թվականին Հայաստանում Ռուսաստանի ԶՈւ օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ՀՀ կառավարություւնը «ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԲԸ-ին հատկացնելու է 100 մլն. դրամ: Այս մասին հայտնում է հայաստանյան Panarmenian լրատվակայքը:

Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ, որին ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ փոխհատուցումը կատարվում է համապատասխան «ՀՀ Կառավարության և ՌԴ Կառավարության միջև ի շահ Ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին» 1996 թ. հունվարի 26-ի ու «ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև ռազմական օդանավակայաններում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ավիացիայի օդանավերի ընդունման, օդանավակայանատեխնիկական սպասարկման և պահպանման կազմակերպման մասին» 1994 օգոստոսի 19-ի համաձայնագրերի:

Նախորդ տարիներին, մասնավորապես 2013-2016թ., փոխհատուցվող գումարը միջինում կազմել է մոտ 98 մլն դրամ:

Վերոնշյալ համաձայնագրերի համաձայն` Ռուսաստանն իր հերթին ևս փոխհատուցում է հայկական օդանավերի սպասարկման ծախսերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *