Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն

Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողների, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ անցկացվելու է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությանը ներգրավվելու է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Նշվում է, որ զորավարժությունը պլանային բնույթ է կրում: Անցկացման վայրը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնեք, որ  հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ, որոնց ավարտի մասին հետագայում տեղեկություն չտարածվեց:

Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Հիշեցնենք նաև, որ նմանատիպ խոշորամասշտաբ զորավարժություն՝ 65 հազար զինծառայողի, ավելի քան 700 միավոր զրահատեխնիկայի, 500-ից ավելի հրթիռային և հրետանային կայանների, շուրջ 40 ռազմական ինքնաթիռի ու 50 ուղղաթիռի, ինչպես նաև ՌԾՈւ , ՀՕՊ ու ԱԹՍ ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել էր 2015-ի սեպտեմբերին:

2 responses to “Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն

  1. Pingback: Ադրբեջանը զրահատեխնիկայի վարժանքներ է անցկացնում ճակատային շրջանում | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *