Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել

Աֆղանստանի Քունդուզ քաղաքում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է 2 ամերիկացի զինծառայող, վիրավորվել ևս երկուսը։ Զինծառայողները ներգրավված են եղել ոչ թե մարտերին, այլ խորհրդատվական աշխատանք էին տանում աֆղանստանցի ուժայինների հետ: Այս մասին հայտնում  է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ հայտարարությանը։ Այլ մանրամասներ նշված չեն։

Թալիբան շարժման զինյալներ

Թալիբան շարժման զինյալներն Աֆղանստանում

Միաժամանակ աֆղանական պաշտոնական աղբյուրները հայտնում են 16 խաղաղ բնակչի սպանվելու մասին։

Նշենք, որ վերջին երկու շաբթավա ընթացքում Աֆղանստանում ամերիկացի զինծառայող սպանվելու երկրորդ դեպքն է, հոկտեմբերի 19-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին կից ռազմաբազայում զինյալ անձը կրակել էր միջազգային զորքերի վրա, սպանվել էր 1 ամերիկացի զինծառայող։

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝  2001 ” 2015֊ին  Աֆղանստանում մահացել է 2,216 ամերիկացի զինծառայող։

Հոկտեմբերի 11-ին, հայտնի էր դարձել, որ իննօրյա մարտերից հետո Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին հաջողվել էր թալիբ զինյալներից ազատագրել Քունդուզ քաղաքը, բացառությամբ որոշ թաղամասերի։

Հոկտեմբերի 3-ին  «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհել էր Քունդուզ քաղաքի վրա, նրանց հաջողվել է քաղաքի մի մասը գրավել։ Սակայն հոկտեմբերի 11-ին իննօրյա մարտերից հետո Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին հաջողվել էր թալիբ զինյալներից ազատագրել քաղաքը, բացառությամբ որոշ թաղամասերի։

«Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում խաղաղապահական գործողություններ իրականացնում է 2001-ից։ 2014-ի դեկտեմբերի 28-ին՝ ՆԱՏՕ-ի առաքելության մեկնարկից 13 տարի անց, երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը պաշտոնապես հանձնել են տեղական ուժերին՝ հունվարի 1-ից սկսելով «Վճռական աջակցություն» առաքելությունը։

Նշենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զինծառայողները առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո։

One response to “Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *