ԱՄՆ ՊՆ փոխտեղակալի հետ ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը

Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ում ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ-ում ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հարցեր

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ-ի դերակատարությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցման, համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման գործում:

Մայքլ Քարփենթրը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը և հայ խաղաղապահների առաքելությունը տարբեր տարածաշրջաններում` Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են  պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակում ամերիկյան պատվիրակությունն այցելել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ, ինչպես նաև հանդիպել է ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգչական կազմի և մեթոդաբանական օժանդակություն տրամադրող ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների խմբի հետ:

Պատվիրակությանն ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ նմանատիպ այցով  Մայքլ Քարփենթերը  Ադրբեջանում էր հոկտեմբերի 31-ին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ավելացնենք, որ Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են հիմնականում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության ոլորտներում: Իսկ ԱՄՆ` Հայաստանին տրամադրած ռազմական օգնության ծավալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *