Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են դրությունը Սիրիայում և Իրաքում

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում քննարկել են «սիրիական հակամարտության կարգավորման հարցում կողմերի համագործակցությունը, ինչպես նաև Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կարգավորումը»:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումից

Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումից

Սիրիայի իրավիճակից բացի, բանակի գեներալներ Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովն անդրադարձել են նաև Իրաքի և Սիրիայի սահմանին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը՝ Մոսուլում շարունակվող ռազմական գործողությունների համատեքստում:

Բացի այդ, կողմերը քննարկել են նաև «չափավոր ընդդիմադիրներին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումից սահմանազատելու խնդիրները»:

Հատկանշական է, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը Ռուսաստան այցելել է Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում: Նշենք, որ Իրաքի կառավարությունը դեմ է այդ գործողությանը թուրքական կողմի մասնակցությանը, չնայած սրան, Թուրքիան մշտապես հայտարարում է, որ իրենք մասնակցում են, ինչպես նաև պատրաստվում են ընդլայնել այդ մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի Ռուսաստան այցի մասին հայտնի էր դարձել երեկ՝ նոյեմբերի 1-ին: Մինչ այդ, սեպտեմբերի 15-ին, Թուրքիա էր այցելել ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

One response to “Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են դրությունը Սիրիայում և Իրաքում

  1. Pingback: ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *