Վրաստանում ամերիկյան հրահանգիչներն անցկացնում են սակրավորների դասընթաց

Այսօր՝ հոկտեմբերին 31-ին, Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի սակրավորների պատրաստման դասընթաց, որը վարելու են ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության հրահանգիչները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ

Դասընթացը նախատեսում է չպայթած ռազմամթերքի հայտնաբերման, տեղափոխման և ոչնչացման տեսական պատրաստություն։ Գործնական մասն անցկացվելու է Վազիանի զորավարժարանում։ Դասընթացին մասնակցելու են Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի սակրավորների վաշտի 30 զինծառայող։

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *