Հոկտեմբերի 26-ին Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Ղոլամռեզա Սամային:
Իրանական «Միզան» լրատվական կայքի փոխանցմամբ` գեներալը Սիրիայում խորհրդատվական առաքելություն էր իրականացնում:
Նշենք, որ Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի բարձրաստիճան սպաներ են զոհվում, այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:
Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրանը համագործակցում է նաև Ռուսաստանի հետ: Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը օգտագործել է Իրանի արևմուտքում գտնվող Համադանի ավիաբազան: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Սիրիական պատերազմում Իրանի կողմից կռվող 1000-ից ավել մարտիկ է զոհվել | Ռազմ.info
Pingback: Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում | Ռազմ.info