Իրանը ներկայացրել է իր նոր ավտոմատը

Իրանը IPAS-2016 սպառազինությունների  միջազգային ցուցահանդեսի ժամանակ (հոկտեմբերի 17-20) ներկայացրել է գերմանական  HK-416 ինքնաձիգերի հիման վրա ստեղծած  «Մասաֆ» ավտոմատը: Այս մասին հայտնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության «Մասաֆ» ինքնաձիգը

Իրանական արտադրության «Մասաֆ» ինքնաձիգը

Ավտոմատը կշռում է 3 կգ, փամփուշտի տրամաչափը 5,56×45 մմ է, պահեստատուփի տարողությունը 20 կամ 30 փամփուշտ, ինքնաձիգը րոպեում կրակում է 700-1025 գնդակ, գնդակի սկզբնական արագությունը 850-950մ/վ է:

Ավտոմատն ունի  շարժական բռնակ, լազերային նշանոց: Փակաղակը հարմարեցված է թե աջ, թե ձախ ձեռքով օգտագործելուն:

Նախորդ տարի  IPAS ցուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է M-4 ինքնաձիգի հիման վրա ստեղծած  «Ֆաջր-224» ինքնաձիգը:

One response to “Իրանը ներկայացրել է իր նոր ավտոմատը

  1. Pingback: Իրանը տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք է ներկայացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *