ԱԱԾ-ին միջպետական ռազմական փոխադրումների համար 9 մլն ՀՀ դրամ կտրամադրվի

Այսօր՝ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, որոշվել է  ԱԱԾ֊ին ՀՀ կառավարության 2016֊ի պա­հուս­­տային ֆոնդից հատկացնել 9 մլն 214 հազ. դրամ ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպե­տա­կան ռազմական փոխադրումների, սպա­սար­կում­ների և մա­տուց­վող ծառայությունների դիմաց։ Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությանը։

Մասնավորապես գումարը  «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց 2016 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյա­կներում կատարված ծախսերը փոխհատուցելու համար է:

Որոշման համաձայն՝ գումարը տրամադրվելու է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայ­նա­գրե­րով Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազ­մա­կան փոխադրումների, երկաթուղային կայարաններում սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը փոխհատուցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *