Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կձերբակալվի ևս 73 օդաչու

Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած զինված ուժերի 73 օդաչուի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացրել: Օդաչունիերից 71-ը լեյտենանտ են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին,  հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Նրանք մեղադրվում են երկրի սահմանադրական օրենքները խախտելու, կառավարությանը չենթարկվելու և այլնի համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

One response to “Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կձերբակալվի ևս 73 օդաչու

  1. Pingback: Թուրքիայի զինված ուժերից ժամանակավորապես հեռացվել է ևս 260 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *