Վրաստանում անցկացվում է «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը առաջին անգամ անցկացնում է 10-օրյա «Փոթորիկ-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնում են Վրաստանի ՊՆ կայքում: 

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ժամանել է հրամանատարություն զորավարժության ընթացքին հետևելու համար:

Վրաստանի ԶՈւ հրամանատարաշտաբային զորավարժություն «Բուրիա–2016»:

Վրաստանի ԶՈւ հրամանատարաշտաբային զորավարժություն «Փոթորիկ–2016»:

Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությանը մասնակցում են մոտ 700 զինծառայող և արևելյան հրամանատարության 1-ին և 5-րդ հետևակային բրիգադների շտաբները, 4-րդ մեխանիզացված բրիգադը և 1-ին հրետանային բրիգադը:

Զորավարժության նպատակներն ենօպերատիվ մակարդակում ստորաբաժանումների գործունեության մշակումը և համակարգումը: Զորավարժության ընթացքում մարտականին մոտ պայմաններում որոշումների կայացման մեխանիզմներն են նաև կատարելագործվել:

Պաշտպանության նախարար Իզորիան հայտարարել է, որ նմանատիպ զորավարժություններ անցկացվելու են նաև հետագայում:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

One response to “Վրաստանում անցկացվում է «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *