Վիգեն Սարգսյանը պատգամավորների հետ քննարկել է ՊՆ ոլորտային հարցեր

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում անցկացվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումներին առնչվող հարցեր:

ԱԺ դռնփակ քննարկումը պաշտպանության նախարարի մասնակցությամբ

ԱԺ դռնփակ քննարկումը պաշտպանության նախարարի մասնակցությամբ

Դռնփակ քննարկվել են նաև զինված ուժերի համալրմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանը, ռազմական կրթությանը, պահեստազորի կատարելագործմանն ու ռազմարդյունաբերական համալիրին առնչվող հարցեր:

Կարևորելով նորանշանակ նախարարի հետ առաջին հանդիպումը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ փոխվստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները պաշտպանության նախարարության հետ առավել կամրապնդվեն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին և հանձնաժողովի հետ առավել սերտ փոխգործակցություն ձևավորելու պատրաստակամություն հայտնել:

Հիշեցնենք, որ նախատեսվող հանդիպման մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել էր նախորդ շաբաթ՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ պաշտպանության հատվածը ներկայացնելիս: Նախարարը նշել էր, որ հանդիպմանը ներկայացնելու է կառավարության ծրագրած կոնկրետ միջոցառումները, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին:

One response to “Վիգեն Սարգսյանը պատգամավորների հետ քննարկել է ՊՆ ոլորտային հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *