Թուրքիան 400 միավոր տանկ կարդիականացնի, յուրաքանչյուրը 2-3 մլն դոլարով

Թուրքիան ծրագրում է արդիականացնել իր բանակի սպառազինությունում առկա գերմանական արտադրության 100 միավոր Լեոպարդ-2 և ամերիկյան արտադրության 300 միավոր Մ-60 հիմնական մարտական տանկեր։Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունում (ՊԱԳՎ) իր աղբյուրներին։

Թուրքիայի ԶՈւ Գերմանական զինված ուժերի Լեոպարդ-2Ա տանկ

Թուրքիայի ԶՈւ Գերմանական զինված ուժերի Լեոպարդ-2Ա տանկ

Յուրաքանչյուր տանկի արդիականացման վրա նախատեսվում է ծախսել 2-3 միլիոն ԱՄՆ դոլար: 300-400 միավոր տանկի արդիականացումը կարժենա ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Արդիականացումն իրականացնելու են Թուրքիայի BMC և Մալազիայի Etika Strategi, Գերմանայի Rheinmetall ընկերությունները։

Մինչ այս՝ 2010-ին թուրք-իսրայելական հարաբերությունների խզումից առաջ, տանկերը արդիականացվում էին Իսրայելում։

Թուրքական զինուժի սպառազինությունում ներկայումս կա շուրջ 720 միավոր Լեոպարդ-1 և Լեոպարդ-2 տանկ, 932 միավոր Մ-60 տանկ։

Ավելի վաղ՝ 2016-ի օգոստոսի սկզբին, Թուրքիայի BMC, Գերմանայի Rheinmetall և Մալազիայի Etika Strategi ընկերությունները հայտարարել էին անվավոր և թրթուռավոր զրահատեխնիկա արտադրելու նպատակով Թուրքիայի տարածքում համատեղ ձեռնարկություն հիմնելու աշխատանքներ սկսելու մասին:

Բացի այդ, Թուրքիայում նախատեսվում է անցկացնել տանկերի սերիական արտադրության մրցույթ, որը շահելու դեպքում BMC ընկերությունը մինչև 2017-18-ը պետք է արտադրեր 250 միավոր թուրքական նախագծման «Ալթայ» տանկ: Ընդհանուր առմամբ այդ տանկերից նախատեսվում է արտադրել շուրջ 1000 միավոր: Սակայն ներկայումս դեռևս չի ավարտվել տանկերի նախատիպների վերջնական փորձարկումը: Հիմնական խնդիրը շարժիչների ձեռքբերումը կամ թուրքական շարժիչի նախագծումն է, որը նախատեսվում է սկսել միայն 2020-ից:

Լեոպարդ-2 տանկերը նախագծվել են Գերմանիայում ու արտադրվում են 1979-ից։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթը, զենիթային ու թնդանոթին կցված մեկական 7,62 մմ գնդացիրները։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Ներկայումս Լեոպարդ-2 տանկերով զինված են աշխարհի 17 պետությունների զինված ուժեր։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։

Ամերիկյան M-60 տանկերը ստեղծվել են 1950-ական թվականներին ` M48 Patton III հիմքի վրա: Տանկերը զինված է 105 մմ թնդանոթով։ Տանկերով զինված են Թուրքիայի, Իսրայելի, Հունաստանի և անգամ Իրանի բանակները: Տանկերն արտադրող Միացյալ Նահանգները 2005 թվականից հանել է դրանք իր սպառազինությունից:

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *