Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կլինի 2018 թվականին

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցահանդեսը հաջորդ անգամ կանցկացվի 2018 թվականին: Այս մասին հայտնում է ցուցահանդեսի կայքը:

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ

ArmHiTec-2016 ցուցահանդեսը Երևանում անցկացվում էր հոկտեմբերի 13-15-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում: Ցուցահանդեսին ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական համալիրը  ներկայացրել են ավելի քան երկու տասնյակ ձեռնարկություններ:

Մոտ 120 ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաներ են ներկայացրել ավելի քան 30 ձեռնարկություն Ռուսաստանից, Լեհաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից և ԱՄՆ֊ից։

Ցուցահանդեսի հյուրերից էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ երկրների պաշտպանության և արտգործնախարարները և այլ բարձրաստիճան հյուրեր։ Ցուցահանդեսի այցելուների թիվը անցնել է հինգ հազարը։

Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակում անցկացվել է   միջազգային ավելի քան 40  միջոցառում, այդ թվում՝ գիտաժողովներ, երկկողմ հանդիպումներ և բանակցություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *