Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան նահանգ Մազանդարանում

Հոկտեմբերի 27-28-ը և նոյեմբերի 3-4-ը Իրանի հյուսիսային նահանգ Մազանդարանում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  «Բեյթ օլ մողադաս» և  «Քոսար» զորամիավորումների 108 գումարտակների ներգրավվածությամբ  զորավարժություն է անցկացվելու:  Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ ` զորավարժությունների առաջին փուլում խաղարկվելու են  առափնյա պաշտպանության  և անտառում մարտ վարելու գործողություններ:

Երկրորդ փուլում  մշակվելու են տեխնածին և բնական աղետների հետևանքների վերացման գործողություններ: «Քոսար» կանանց ստորաբաժանումը ցուցադրելու է որոնողափրկարարկան, բժկական հմտությունները:

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ)

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ)

Միաժամանակ նոյեմբերի 3-ին և 4-ին  «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 31 գումարտակի ներգրավվածությամբ զորավարժություն է անցկացվելու արևմտյան նահանգ Իլամում: Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը  և որոնողափրկակարական հմտությունները ստուգելն է: Այս մասին հայտնում է  իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական  նահանգ Սպահանում անցկացվեց   Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին  ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև  իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

One response to “Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան նահանգ Մազանդարանում

  1. Pingback: Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան Գիլան նահանգում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *