Հոկտեմբերի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի տանող ավտոմայրուղում «Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է Վրաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Մալխասյանը, ով ծնունդով Նինոծմինդայից էր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մեքենայում ընդհանուր առմամբ 37 զինծառայող է եղել:
Հոկտեմբերի 24-ին Հակոբ Մալխասյանի հուղարկավորությանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան:
Լևան Իզորիան իր խոսքում նշել է.
Ես ցավում եմ Հակոբ Մալխասյանի մահվան համար: Մենք կփորձենք հնարավորության սահմաններում թեթևացնել նրա ընտանիքի այս ծանր վիշտը: Հատկապես ցանկանում եմ նշել, որ Հակոբը սեփական կամքով էր որոշել ծառայել բանակում: Երկու ամիս էր մնացել նրա ծառայության ավարտին:
Նշենք, որ վթարի հետևանքով տուժած մյուս զինծառայողներից երեքը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են: Razm.info-ին հայտնի տվյալների համաձայն՝ սա 2016 թ. Վրաստանի զինված ուժերում մահվան ելքով 6-րդ դեպքն է:
Pingback: Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա | Ռազմ.info