Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, Արցախի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը կրակել է ավելի քան 50 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
Լրացում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս անգամ ևս հերքել է դիվերսային փորձ իրականացնելու մասին ՊԲ հայտարարությունը: Սակայն, նշենք, որ նախկինում Ադրբեջանի ՊՆ նմանատիպ հերքումներից հետո հայտնված տվյալները փաստել են հայկական կողմի հայտնած տեղեկության իսկությունը:
Pingback: Երեկ գիշերն Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել | Ռազմ.info
Pingback: Պետք է պատրաստ լինենք ինչպես հակահարված հասցնելու, այնպես էլ պատժիչ միջոցառումներին․ Վ․Սարգսյան | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info