Աֆղանստանում ամերիկացի զինծառայող է սպանվել

Հոկտեմբերի 19-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին կից ռազմաբազայում զինյալ անձը կրակել է միջազգային զորքերի վրա, ինչի հետևանքով սպանվել է 2 ամերիկացի։ Սպանվածներից մեկը զինծառայող է։ Վիրավորվել է ևս մեկ զինծառայող և երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի անվտանգության աղբյուրներին։

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում

Հարձակվողը եղել է աֆղանական բանակի համազգեստով, սպանվել է պատասխան կրակից։ Անձի ինքնությունը և դրդապատճառները ճշտվում են։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները չեն տուժել։

Ամերիկայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սկսած 2001 թվականից 2015 թվականը Աֆղանստանում մահացել է 2,216 ամերիկացի զինծառայող։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում խաղաղապահական գործողություններ իրականացնում է 2001-ից։ 2014-ի դեկտեմբերի 28-ին՝ ՆԱՏՕ-ի առաքելության մեկնարկից 13 տարի անց, երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը պաշտոնապես հանձնել են տեղական ուժերին՝ հունվարի 1-ից սկսելով «Վճռական աջակցություն» առաքելությունը։

Նշենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զինծառայողները առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո։

One response to “Աֆղանստանում ամերիկացի զինծառայող է սպանվել

  1. Pingback: Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *