Հադրութում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հոկտեմբերի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Քրիստիան Հիրշը (Ավստրիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխ (Ռուսաստան)։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ շփման գծում ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է հոկտեմբերի 5-ին Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ Դիտարկմանը մասնակցել է նաև Գերմանիայի ԱԳՆ աշխատակից:

2 responses to “Հադրութում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *