ՌԴ զինուժը վարժանքներ է անցկացնում «Իսկանդեր-Մ» համակարգերի կիրառմամբ

2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկները վարժանքներ են անցկացրել արևմտյան ռազմական շրջանի (ԱՌՇ) Լուժսկի զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ  կայքը:

Վարժանքների ընթացքում ստուգվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկների` համակարգը բացազատման պատրաստելու, մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ հրթիռի առանձին և խմբային  էլեկտրոնային արձակումներ կատարելու ունակությունները:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Մշակվել են  նաև  համակարգերի բացազատման և մեկնարկային դիրքերի փոփոխման, լիցքավորման  վերաբերյալ հարցեր:

Վարժանքներին ներգրավված են  100-ից ավելի զինծառայող, ԱՌՇ հրթիռային ստորաբաժանման ավելի քան 20 միավոր տեխնիկա:

Ամփոփիչ ստուգումների շրջանակներում «Իսկանդեր-Մ» համակարգերի կիրառմամբ վարժանքներ են անցկացրել նաև արևելյան ռազմական շրջանի հրթիռային ստորաբաժանումների զինծառայողները:

Զինծառայողները համակարգերից պայմանական հրթիռներ են արձակել և «հետ են մղել դիվերսանտներին»:

Իսկանդեր համալիրը թողարկվում է երկու մոդիֆիկացիայով. Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար։ Համալիրը կիրառվում է օպերատիվ խորություններում հակառակորդի փոքրածավալ զորամիավորումների ոչնչացման նպատակով։ Այն բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *