ՀՀ ՊՆ 1-ին կորպուսի հրամանատարաշտաբային զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որին, ինչպես երևում է ՀՀ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից, մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանք Մովսես Հակոբյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ :

Հրամանաըարաշտաբային զորավարժություն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Հրամանատարաշտաբային զորավարժություն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի ընթացքում ամբողջ ծավալով իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանողական և հարձակողական մարտերի պլանավորման, նախապատրաստման ու վարման աշխատանքները:

Կատարվել են նաև շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման գործողություններ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում կատարված ճշգրտումներին և նորամուծություների գործնական կիրառմանը:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ավարտական փուլում, զորամիավորման ենթակա զրահատանկային զորամասերից մեկի բազայի վրա անցկացվել է ռեակտիվ հրետանային միջոցներով ուժեղացված գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորավարժության նպատակներն էին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ հրամանատարների և շտաբերի գործնական ունակությունների կատարելագործումը, մարտական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդումը:

Հրամանաըարաշտաբային զորավարժություն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում 12796

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *