ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի պաշտպանության նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև  ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ–ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և համապատասխան ոլորտների մասնագետներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանում: Հայկական պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:

Ավելի վաղ՝ 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Իսկ արդեն 2016-ի փետրվարին Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպության պատվիրակությունն է այցելել Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պատվիրակությանը և քննարկել սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

One response to “ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի պաշտպանության նախարարի տեղակալին

  1. Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *