Թուրքիայի օդուժը մասնակցել է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի վարչապետ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ մասնակցել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Իրաքի կառավարական ուժերը՝ Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում

Իրաքի կառավարական ուժերը՝ Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում

Թուրքիայի վարաչապետը հայտարարել է, որ դա «Թուրքիան Մոսուլում գործ չունի» ասողների պատասխանն է: Հիշեցնենք, որ Իրաքում թուրքական զինուժի տեղակայման և Մոսուլի գործողությանը ներգրավման դեմ արտահայտվել է Իրաքի կառավարությունը:

Սակայն թուրքական կողմը շարունակում է հաշվի չառնել Իրաքի օրինական ղեկավարության պահանջները և այդ երկրի տարածքում կամայական գործողություններ իրականացնել՝ պահելով սեփական զինուժ: Թուրքիայի վարաչպետը հիշեցնում է նախագահ Էրդողանի հայատարությունը, որ «Թուրքիան կմասնակցի Մոսուլի գործողությանը, կլինի նաև հետագա բանակցությունների մասնակից»:

Յըլդըրըմը նշում է, որ Մոսուլի ազատագրման գործողությանը թուրքական զինուժի կողմից մարզվող քրդական Փեշմերգեին բացի, մասնակցում են նաև նույնպես թուրքերի կողմից մարզված սուննի խմբավորումներից մեկի զինյալներ: Նշենք, որ Իրաքի ղեկավարությունը պատկանում է իսլամի շիա ճյուղին, սակայն Թուրքիան սուննիական պետություն է, և փորձում է Մոսուլում տեղակայել իրեն հավատարիմ ուժերի:

Թուրքական զինուժի՝ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցելու մասին հայտնում է նաև Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությունը, որը ուղիղ հեռարձակում է կազմակերպում Մոսուլի շրջակայքից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Նշենք, որ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը 1 տարով (մինչև 2017 թ.հոկտեմբերի 30) երկարաձգեց  երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը՝  Իրաքի խորհրդարանը ընդունեց Թուրքիայի այդ որոշումը դատապարտող բանաձև:

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին զգուշացրեց Թուրքիային, որ եթե այդ երկրի իշխանությունները թուրքական զորքերը դուրս չբերեն Հյուսիսային Իրաքի տարածքից, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:

Հոկտեմբերի 6-ին, սակայն,  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ թուրքական զորքերը շարունակելու են մնալ Հյուսիսային Իրաքում, ավելի կոնկրետ՝ Մոսուլի մոտ գտնվող  Բեշիքայի շրջանում:

One response to “Թուրքիայի օդուժը մասնակցել է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի վարչապետ

  1. Pingback: Թուրքիան համաձայնության է հասել Մոսուլի գործողությանը մասնակցելու շուրջ. Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *