Իրաքի բանակը ԻՊ-ից ազատագրել է հնագույն Նեմրութ քաղաքը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մոսուլի ազատագրման գործողության շրջանակներում Իրաքի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրել հնագույն Նեմրութ քաղաքը: Այս մասին հայտնում է Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը, Twitter-ի իր միկրոբլոգում:

Իրաքի կառավարական զորքերը քաղաքում բարձրացրել են Իրաքի դրոշը, ինչը տեսանելի է նաև հրապարակված լուսանկարում:  Նշենք, որ ԻՊ-ն Նեմրութ քաղաքը գրավել էր 2015-ի մարտին, որից հետո ոչնչացրել է հնագույն քաղաքի բազմաթիվ անտիկ հուշարձաններ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Բացի Իրաքի կառավարական ուժերից, Մոսուլի ազատագրման ցամաքային գործողություններին մասնակցում են նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները, ինչպես նաև որոշակի սուննի խմբավորումներ: Օդային գործողություններին մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, սակայն առայժմ Թուրքիան անմիջականորեն չի ներգրավվել:

Քրդական ուժերը ևս կարողացել են մի շարք բնակավայրեր ազատագրել ԻՊ-ից և շարունակում են առաջ շարժվել:

 

Իրաքի կառավարական բանակը շարժվում է դեպի Մոսուլ

Իրաքի կառավարական բանակը շարժվում է դեպի Մոսուլ

One response to “Իրաքի բանակը ԻՊ-ից ազատագրել է հնագույն Նեմրութ քաղաքը

  1. Pingback: Իրաքյան ուժերը Մոսուլի մատույցներում ազատագրել են 220 քկմ տարածք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *