Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում վարժանքներ են անցկացվում

Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են պլանային վարժանքներ: Զորավարժության անցկացման ժամկետները չեն նշվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

Զորավարժության հայտարարվող հիմնական նպատակը «մարտական պայմաններում հարթավայրերում և դժվարանցանելի շրջաններում անձնակազմի՝ տանկի վարման և ղեկավարման ունակությունների կատարելագործումն է»:

Վարժանքների ընթացքում իրականացվում են տանկերով բնական և արհեստական պատնեշների հաղթահարման, կրակային վարժություններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին վարժանքներ էին անցկացրել նաև Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները:

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

3 responses to “Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում վարժանքներ են անցկացվում

  1. Pingback: Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանը զրահատեխնիկայի վարժանքներ է անցկացնում ճակատային շրջանում | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *