Հայաստանում ստեղծվել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման ուսումնական կենտրոն

Հոկտեմբերի 17-ին բացվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը: Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը կտրում են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման ժապավենը

ՀՀ պաշտպանության նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը կտրում են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման ժապավենը

Ներկայացնելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը, կենտրոնի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հովհաննիսյանը շեշտել է, որ կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, և հավելել, որ համատեղ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկը:

ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչությանը պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում ուսումնական կենտրոնի գույքը

Դասընթացի առաջին ունկնդիրներին հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի դերը ռազմաբժշկական կադրերի պատրաստման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կենտրոնի ստեղծումը ներդրում է ոչ միայն զինված ուժերի կարողությունների զարգացման, այլև առհասարակ քաղաքացիական հասարակության համար բժշկական հմտություններով օժտված քաղաքացիների կրթման գործում:

Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ սանհրահանգիչների արհեստավարժությունից, մասնագիտական որակներից և հմտություններից է նաև էապես պայմանավորված զինծառայողների բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության կազմակերպումը:

Արարողության մասնակիցները շրջել են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, ծանոթացել են կատարված աշխատանքներին, կենտրոնի ուսումնական պայմաններին և հագեցվածությանը, ընթացիկ ու հեռանկարային ուսումնական ծրագրերին:

2 responses to “Հայաստանում ստեղծվել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման ուսումնական կենտրոն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ԱՄՆ ՊՆ փոխտեղակալին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *