Ներկայացվել է հայկական անօդաչու ուղղաթիռ. ArmHiTec-2016

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին:

ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք

ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք

Սարքը կարող է կրել մինչև 13 կգ բեռ: Razm.info-ի հետ զրույցում ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը նշեց, որ սարքը նախատեսված է թե ռազմական և թե քաղաքացիական ոլորտներում օգտագործման համար:

Նախագծողը նշեց, որ անօդաչու ուղղաթիռն ամբողջովին հայկական է: Սարքի փորձարկումներն անցկացվել են Արագածի լանջերին, 3000 մետր բարձրության վրա: Զորքերում, սակայն, այս սարքը դեռ չի փորձարկվել և ներկայացվում է առաջին անգամ:

Սարքի մարտավարատեխնիկական տվյալները ներկայացնում ենք ստորև

Թռիչքի տևողությունը մինչև 3 ժամ
Չափերը 420 x 2120 x 800 մմ
Հիմնական ռոտորի տրամագիծը 2230 մմ
Թռիքչի առավելագույն բարձրությունը 3500 մ
Վերելք-վայրէջքը ուղղահայաց
Շարժիչը ներքին այրման
Արագությունը 80 կմ/ժ
Առավ. թռիչքային զանգվածը 36 կգ
Օգտակար բեռի զանգվածը 13 կգ
Աշխատանքի ջերմաստճ. տիրույթ -25°C-ից +40°C

img_5207

ախագծող Արմեն Մինասյանը (աջից) և ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արմեն Միքայելյանը

ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը (աջից) և ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արմեն Միքայելյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *