ArmHiTec ցուցահանդեսի առաջին օրը (ֆոտոռեպորտաժ)

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների առաջին հայկական ArmHiTec-2016 ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀՀ պաշտպանության նախարարը, ՀԱՊԿ քարտուղարը և բարձրաստիճան հյուրերը՝ ArmHiTec ցուցահանդեսի բացմանը

ՀՀ պաշտպանության նախարարը, ՀԱՊԿ քարտուղարը և բարձրաստիճան հյուրերը՝ ArmHiTec ցուցահանդեսի բացմանը

Պատվո պայակախմբի ողջույնը ցուցահանդեսի հյուրերին

Պատվո պահակախմբի ողջույնը ցուցահանդեսի հյուրերին

Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրում են Վիգեն Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան

Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրում են Վիգեն Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան

Ցուցահանդեսին առավել շատ զինատեսակներ և սարքավորումներ ներկայացրել են հայկական պետական և մասնավոր ձեռնարկությունները: Դրանք զբաղեցնում էին ցուցահանդեսային կենտրոնի առաջին հարկն ամբողջությամբ:

Հայկական ընկերությունների ներկայացրած զինատեսակների և սարքավորումների մի մասը կիրառվում է նաև ՀՀ զինված ուժերում, մի մասն էլ կիրառվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ:

ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը

ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

— Ձախ կողմի փոքր անօդաչուն ուսումնականն է, միջինը նախատեսված է նկարահանումների համար, դրա վրա կարող է ամրացվել տեսախցիկ: Իսկ մեծ անօդաչուն արդեն «աշխատում է» Սինգապուրում, — մեր իրենց արտադրանքն է ներկայացնում հայկական Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը

— Ձախ կողմի փոքր անօդաչուն ուսումնականն է, միջինը նախատեսված է նկարահանումների համար, դրա վրա կարող է ամրացվել տեսախցիկ: Իսկ մեծ անօդաչուն արդեն «աշխատում է» Սինգապուրում, — իրենց արտադրանքն է ներկայացնում հայկական Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը

Հայկական Unicum ընկերությունը ներկայացնում էհրազենի համար նախատեսված օպտիկական նշանոցներ

Հայկական Unicum ընկերությունը ներկայացնում է հրազենի համար նախատեսված օպտիկական նշանոցներ

Ցուցահանդեսի երկրորդ հարկում իրենց արտադրանք են ներկայացրել արտասահմանյան ընկերությունները՝ Ռուսաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Բուլղարիան և այլն:

Ընկերությունների ներկայացուցիչները Ռազմինֆոյի հետ զրույցում նշում էին, որ այստեղ են իրենց արտադրանքը Հայաստանի ռազմական ղեկավարությանը ներկայացնելու և հնարավորության դեպքում՝ մատակարարման պայմանագրեր կնքելու համար:

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ

Գերմանական SIM ընկերության՝ քաղաքացիական փոքր անօդաչուների դեմ պայքարող սարքը

Գերմանական SIM ընկերության՝ քաղաքացիական փոքր անօդաչուների դեմ պայքարող սարքը

Ցուցահանդեսով շատ հետաքրքրված էին նաև դպրոցականները

Ցուցահանդեսով շատ հետաքրքրված էին նաև դպրոցականները

Մեծ տեխնիկան Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը ներկայացրել են մանրակերտներով

Մեծ տեխնիկան Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը ներկայացրել են մանրակերտներով

2 responses to “ArmHiTec ցուցահանդեսի առաջին օրը (ֆոտոռեպորտաժ)

  1. Pingback: Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը Իրանին «Սու» կործանիչներ չի մատակարարելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *