Ռուսաստանն իր ավիախումբը Սիրիայում կտեղակայի անորոշ ժամկետով և անհատույց

Այսօր՝ հոկտեմբերի 12֊ին, Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախմբի՝ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայման համաձայնագիրը, որով միաժամանակ կապահովվի Ռուսաստանի անվտանգությունը և կուժեղացվի դաշնակցին օժանդակումը։ Այս մասին ռուսաստանյան Lenta լրատվակայքին հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը։

Պաշտոնյայի կարծիքով` համաձայնագիրը դուրս է զուտ սիրիական խնդրի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի սահմաններից և պետք է խոսել Ռուսաստանի դիրքավորման մասին ոչ միայն Սիրիայում և Մերձավոր Արևելքում, այլև ողջ աշխարհում։

Նշենք, որ  ավելի վաղ՝ 2016-ի օգոստոսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայում ներկայացրել էր Սիրիայում ռուսաստանյան ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված անորոշ ժամկետով և անհատույց պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Հայտնի է, որ բազայում դրվելու է նաև նոր ռադիոտեխնիկական սարքակազմ, այդ թվում նաև օդային շարժի ղեկավարման համակարգ, սակայն Ռուսաստանը իրավունք չի ունենա ռազմաբազայում մշտական հիմունքներով տեղակայել միջուկային զենք և ծանր ռմբակոծիչներ։

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

One response to “Ռուսաստանն իր ավիախումբը Սիրիայում կտեղակայի անորոշ ժամկետով և անհատույց

  1. Pingback: Սիրիայում Ռուսաստանի ռազմածովային բազայի համաձայնագիրը կկնքվի կես դարով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *