Թուրքական բանակը Սիրիայում խոցել է ԻՊ 91 թիրախ

Հոկտեմբերի 10-ին Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական բանակը հրետանիով և տանկերով խոցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 91 թիրախ։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբին։

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին (արխիվ)

Թուրքիայի ԳՇ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ թուրքական զինված ուժերը «Ֆըրթընա» հաուբիցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, տանկերով և ականանետներով ոչնչացրել են 91 ԻՊ օբյեկտ, իսկ «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ վերահսկողություն է սահմանել ևս 8 բնակավայրում։ ԻՊ դեմ մարտերում սպանվել է թուրքական կողմից կռվող տեղացի «թուրքմեն 2 զինյալ, վիրավորվել՝ 6-ը։

Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ «Եփրատի վահան» գործողության մեկնարկից` Թուրքիան Սիրիայի տարածքում «ազատագրել է» 132 բնակավայր, իսկ թուրքական կողմից կռվող տեղացի «թուրքմեն» մարտիկներին անցել է 1100 քկմ տարածք։

Հիշեցնենք, որ 2016֊ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին: Սակայն իրականում Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “Թուրքական բանակը Սիրիայում խոցել է ԻՊ 91 թիրախ

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 19 զինյալ | Ռազմ.info

  2. Pingback: Ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան սպանվածներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *