«Իսլամական պետությունը» հարվածել է Իրաքում թուրք զինծառայողների բազային

Հոկտեմբերի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Իրաքի Բեշիքա բնակավայրում «Գեդու» ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված թուրք զինվորականները մարզում են քուրդ կամավորների։

Այս մասին հայտնում է թուրքական Аnadolu գործակալությունը՝ հղում անելով անվտանգության թուրք պաշտոնյայի, ով նաև հայտնել է՝ տուժածներ չկան, զորքերը պատասխան կրակով ոչնչացրել են ԻՊ զինտեխնիկայի հենակետը և անօդաչու թռչող սարք։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Գործակալությունը այլ մանրամասներ չի հայտնում։

Իրաքի Բեշիքայի շրջանում Թուրքիան զինուժ տեղակայել է 2015թ. դեկտեմբերից: Քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով՝ այստեղ է տեղակայվել հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր՝ առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների կարծիքը հաշվի առնելու։

Ռազմաբազան գտնվում է Մոսուլ քաղաքից 12 կմ հյուսիս֊արևելք, ինչը հուշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է պատրաստվել Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին ԻՊ զինյալները փակել էին Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվել էր զինյալների կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում:

Նշենք, որ Իրաքի կառավարական ուժերը՝ նախատեսում են Մոսուլը ազատագրել հոկտեմբերին։ Այն Իրաքում ԻՊ կենտրոնն է և ամենադժվար թիրախներից մեկը։

Russia Today լրատվակայքը, Аl Sumaria հեռուսատաընկերությանը հղում անելով, փոխանցում է Իրաքի վարչապետ Հայդար Ալ֊Աբադիի հայտարարությունը, ըստ որի՝ Իրաքը թույլ չի տալու՝ Թուրքիան մասնակցել Մոսուլի ազատագրման գործողությանը։

Իսկ օրեր առաջ Իրաքի ԱԳՆ֊ն արտահերթ նիստ գումարելու հայցով  դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` քննարկելու Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի ներկայության և Իրաքի ներքին գործերին միջամտության հարցը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *