Թուրքիայում ահաբեկչությունից մահացածներից տասը զինվորական են

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի հարավ֊արևելքում՝ Շեմդինլի քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող հսկիչ֊անցագրային կետում, ականապատված մեքենայի պայթունից մահացել է առնվազն 18 մարդ, որից տասը՝ զինծառայողներ։ Կա 27 վիրավոր։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը փոխանցում է  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի խոսքերը, ըստ որոնց՝ պայթել է հինգ տոննա վառելանյութով բեռնատար մեքենա։

Պայթունը եղել է Թուրքիայի ժամանակով առավոտյան 09։45֊ին, Իրաքի և Իրանի սահմանագծի մոտ, որտեղ ակտիվ գործում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։ Զինյալները սկզբից կրակել են զինծառայողների վրա, հետո պայթեցրել մեքենան։

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները մեղադրում են PKK֊ին։

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *