Ռուսաստանը հաստատել է «Իսկանդեր-Մ» համակարգերի տեղակայումը Կալինինգրադում

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը Կալինինգրադ են տեղափոխվել «Ամբալ» բեռնափոխադրիչ նավով և դրանց տեղափոխումն ամենևին էլ գաղտնիք չէ: Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոն, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Կոնաշենկովը ընդգծել է, որ համակարգը Կալինինգրադում տեղակայվել է մարտական պատրաստության շրջանակներում:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Մինչ այդ Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Կալինինգրադի մարզում:

Ըստ լրատվականի տեղեկատու աղբյուրի՝ «Իսկանդերների» տեղակայումը «վտանգավոր» լինել չի կարող, քանի որ  Ռուսաստանը զորավարժությունների շրջանակներում  Կալինինգրադի մարզում Իսկանդեր տեղակայել է նաև 2014-ին: Դա կարող է հետապնդել նաև քաղաքական նպատակներ, այն է` դեմ արտահայտվել ՆԱՏՕ-ի գործողություններին:

Ըստ ՌԴ «Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի» տնօրեն Կոնստանտին Սիվկովի` համակարգերի կենտրոնացումը  ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման վայրին սահմանակից շրջանում հնարավոր սպառնալիքներին հակազդելու նպատակով է արվում:

Նկատենք, որ Կալինինգրադը բուն Ռուսաստանի տարածքի հետ չունի ցամաքային հաղորդակցություն, այն տեղակայված է Կենտրոնական Եվրոպայում, հարավից սահմանակից է Լեհաստանին, իսկ հյուսիսից՝ Լիտվային:

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) հրթիռները նախատեսված են մակերևույթին տեղակայված հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, հրթիռային ու հրետանային հեռահար համակարգերի ոչնչացման համար։

Հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Համալիրը բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 կմ (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։

One response to “Ռուսաստանը հաստատել է «Իսկանդեր-Մ» համակարգերի տեղակայումը Կալինինգրադում

  1. Pingback: «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը դեռ կմնան Կալինինգրադում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *