Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1995 թ. ծնված Խալիլով Էլշան Շաֆաք օղլուն (Xəlilov Elşən Şəfəq oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Խալիլով Էլշան Շաֆաք օղլու:

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Խալիլով Էլշան Շաֆաք օղլու:

Համաձայն աղբյուրի՝ Գաբալայի շրջանի Զարագան գյուղի մոտակայքում Ադրբեջանի քաղաքացի, 1995 թ. ծնված Սուլեյմանով Սեբուհի Սեխավաթ օղլուն (Süleymanov Səbuhi Səxavət oğlu) վրաերթի է ենթարկել զինծառայող Խալիլով Էլշանին, ինչի արդյունքում նա մահացել: Մահացած զինծառայողը Գոյչայ շրջանի Բըղըր գյուղի բնակիչ էր և ծառայում էր Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի Գաբալայի շրջանի զորամասերից մեկում:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 141-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

One response to “Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող է մահացել

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հոկտեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *